Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Ռուբեն Ալեքսանյան

Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած, այնուհետև պատժագումարտակում հրաշքով մահապուրծ եղած ու Մեծ հաղթանակը Բեռլինում տոնելուց հետո 1947-ին զորացրված բուժակ, Արթիկի շրջանի Անուշավան գյուղից սերված Ռուբեն Ալեքսանյանը

 

Զարմանալի կլիներ, եթե սրանով ավարտեինք այդ հրաշալի մարդու, քաղաքացու, բժշկի ու գիտության անխոնջ մշակի կենսագրությունը, եթե 1948-ին ճակատագիրը նրան չհանդիպեցներ նույնպիսի ազնիվ ու բարի մարդկանց` ԵՊԲՀ սանիտարական ֆակուլտետի դեկան Ռ.Աղասարյանին և ռեկտոր Ն.Հակոբյանին, ովքեր այդ համեստ, զուսպ, զինվորականի համազգեստով մարդուն օգնության ձեռք մեկնեցին, իրականացնելու համար նրա կյանքի` բժիշկ դառնալու անկոտրում նպատակը:

 

Գիշերները հերթապահ դեղագործի, իսկ ցերեկը իրենից 8-10 տարով փոքր, դեռ կյանք չմտած դասընկերների շրջանում հարգված, սիրելի անձնավորություն և առաջադեմ ուսանող լինելը պարզապես նրա գոյության ձևն էր: Նրա մարդկային հմայքը, բարությունն ու բարյացակամությունը գրավել են բոլոր նրանց, ովքեր առիթ են ունեցել աշխատել կամ առնչվել նրա հետ: Սակայն, այս հատկանիշների տակ արթնանում ու ձևավորվում էր ապագա պրպտող դեղաբանը, փորձարար գիտնականը, որի համար կյանքի նոր ուղի բացեց Հայաստանի ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի նորաստեղծ ինստիտուտը` նշանավոր ակադեմիկոս Ա.Մնջոյանի ղեկավարությամբ: Կամոքն Աստծո գիտական այս օջախը գտել էր անձնական կյանքի ուշացած խնդիրները լուծելու

 կարևորությունը մոռացության տված իր մոլեռանդ հետազոտողին: Շուտով հայտնվեցին ինստիտուտի նվաճումների  անվանացանկում գրանցված և հետագայում հանրահայտ դարձած գանգլերոն, քվաթերոն, ֆուբրոմեգան և մի շարք այլ դեղանունները, որոնք կյանքից կարծես այլևս ոչինչ չպահանջող Ռուբեն Ալեքսանյան կրքոտ գիտնականի տառապանքների արգասիքն էին: Շուտով նրա կուրծքը զարդարող զինվորական պարգևներին ավելացան գիտական նվաճումների արտոնագրերը: Հեղինակային իրավունքներ, պատենտներ, նաև` արտասահմանյան հեղինակների հետ համատեղ արտոնագրված փաստաթղթեր, թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, գիտական աստիճաններ ու կոչումներ, թվով 4 տասնյակ գիտական հրապարակումներ ու մեկ մենագրություն: Սրանք դարձան գիտնականի կյանքում ստեղծած նորույթների խճանկարը: Շուտով նրա կուրծքը զարդարեց նաև Հայաստանի պետական մրցանակակրի ասպետի կոչումն ու կարմիր ոսկետառ ժապավենը:

 

Վերջերս ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական և կենսաքիմիայի ինստիտուտների կոլեկտիվները առանձնահատուկ ջերմությամբ նշեցին այս բացառիկ համեստ, պրպտող գիտնականի ծննդյան 90-ամյա հոբելյանը: 

 

Որպես հետգրություն, ասեմ, որ ԵՊԲՀ-ի 1954թ. շրջանավարտները սրտանց, նրանով պարծենալու հաճելի զգացումով հարգանքի ու շնորհավորանքի խոսք են հղում սիրելի ավագ համակուրսեցուն:

Հեղինակ. Պրոֆեսոր Մարտունի Մուրադյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ